Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել Վայոց ձորի մարզպետարանի 15 աշխատակիցների
31.05.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել Վայոց ձորի մարզպետարանի հիմնադրման օրվանից մարզպետարանում աշխատող 15 աշխատակիցների՝ 25-ամյա բարեխիղճ աշխատանքի և բարձր մասնագիտական որակների համար:
Շնորհավորելով մարզպետարանի աշխատակազմին՝ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ մարզի տարածքային կառավարման և զարգացման գործընթացում ակտիվ գործունեության, ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար:
<Մարզպետարանի մեծ ու ընկերական աշխատակազմի ներուժը և նրա հաջողության գրավականը մեր աշխատակիցներն են՝ պարգևների և պատվոգրերի արժանի, նրանք, ովքեր վաստակել են թիմի վստահությունն ու հարգանքը, բարեխղճորեն և պատասխանատու կերպով վերաբերվում են իրենց աշխատանքային պարտականություններին, և իրենց կյանքի 25 տարիները ներդրել են ի շահ մարզի զարգացմանը:
Այստեղ աշխատում են մեծ ունակությունների տեր մասնագետներ: Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք և մասնագիտական հմտությունների դրսևորման լայն հնարավորություններ: Ցանկանում եմ, որ առաջիկայում էլ ավելի եռանդով աշխատեք, շարունակելով օրինակ ծառայել նոր սերնդին և ձեր ներդրումն ունենալ կառույցի ու մարզի զարգացման գործում>, նշել է մարզպետ Արարատ Գրիգորյանը: