Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին նվիրված միջոցառում Աղնջաձորի միջնակարգ դպրոցում

26.05.2021

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր մասնակցեց Աղնջաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը:

  Աղնջաձորի միջնակարդ դպրոցի ՆԶՊ դասասենյակն անվանակոչվեց աղնջաձորցի հերոս կապիտան Դավիթ Գրիգորյանի, ևս մեկ դասասենյակ էլ շարքային Ժիրայր Եփրեմյանի անվամբ:
  Անվանակոչմանը նվիրված արարողությանը ներկա էին նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, զոհված հերոսների հարազատներ և այլ հյուրեր:
Դպրոցում կայացավ <Ցավում ենք և հպարտանում> խորագրով միջոցառում, որը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով:

  Աշակերտները հանդես եկան հայրենասիրական, երաժշտական կատարումներով, ներկայացրին իրենց կյանքը հանուն հայրենիքի ազատության նվիրած աղնջաձորցի հերոսների կյանքն ու սխրագործությունները:

  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու <Մարտական ծառայություն> մեդալով պարգևատրված անմահ հերոս Դավիթ Գրիգորյանի պարգևը հարազատներին հանձնեց մարզպետ Արարատ Գրիգորյանը:

  Միջոցառման ավարտին մարզպետ Աարարտ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և ուսուցչական կոլեկտիվին, և իր խոնարհումի խոսքն ուղղեց այն զինվորների հիշատակի առջև, ովքեր ամնացորդ նվիրումով պաշտպանել են հայրենիքն ու հայ ժողովրդին:
<Հերոսները ծնվում են, բայց չեն մահանում: Մեր սրբազան գործն է շարունակել նրանց գործը, ամրապնդել ու շենացնել մեր երկիրը: Մենք պիտի ապրենք, արարենք, որպեսզի մեր ապագա սերունդները ապրեն խաղաղ, ապահով հայրենիքում: Միայն մեր աշխատանքով կարող ենք ապացուցել, որ ամուր ենք պահելու մեզ փոխանցված այս փխրուն խաղաղությունը>, նշեց Արարատ Գրիգորյանը:

Խաղաղ օրերի համար շնորհակալ ենք հայ զինվորին,
Հավերժ փառք ու խոնարհում
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05