Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց. Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում

24.05.2021

 <Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում> վերապատրաստման դասընթացը նախագծվել է բաց կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիների աշխատակիցների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կարողությունները զարգացնելու նպատակով։


Դասընթացը կազմված է 2 հիմնական թեմատիկ ուղղություններից՝
1. Բաց կառավարումը գործադիր և տեղական գործընթացներում
2. Նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները ՀՀ-ում՝ ներկան և ապաագան
Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին և գործընթացներին, Հայաստանի Հանրապետությունում ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքներին և դրանց գործնական կիրառությանը, կառավարման գործընթացներում նորարարությանը։


Դասընթացի ավարտին մասնակիցները`
1. Կտիրապետեն <Բաց կառավարման> հասկացությանը, դրա գործիքակազմին ինչպես գործադիրի շրջանակներում իրականացվող գործընթացներում, այնպես էլ՝ տեղական մակարդակում:
2. Կտիրապետեն որոշումների կայացման իրավունքների, տեղական մակարդակում քաղաքականությունների մշակման մասնակցության, բարեվարքության, գնումների գործընթացի կարևորության, համայնքային ծառայությունների պատվիրակման և այլ նորարար մեխանիզմների մասին:
3. Իրազեկ կլինեն Հայաստանում ԲԿԳ շրջանակներում և ոչ միայն, գործող էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների մասին, գիտելիքներ և հմտություններ կունենան նշված գործիքներից արդյունավետորեն օգտվելու համար․
4. Հնարավորություն կունենան էլեկտրոնային եղանակով դիմել պետական և տեղական մարմիններին, ներկայացնելու բողոքներ և առաջարկություններ, ամրագրելու այցելություններ, ներկայացնելու հանրագրեր և հետևելու դրանց ընթացքին.
5. Կունենան բավարար իրավական գիտելիքներ տեղեկատվության ազատության մասին օրենսդրության, էլեկտրոնային հարցումների ընթացակարգերի, այս ոլորտում նրանց իրավունքների, պետական մարմինների պարտականությունների վերաբերյալ: Կկարողանան կիրառել էլեկտրոնային հարցումների միասնական e-request.am հարթակը
6. Կունենան e-draft.am կայքը օգտագործելու բավարար գիտելիքներ և հմտություններ, հնարավորություն կունենան որոնել, գտնել, ուսումնասիրել, կարծիքներ ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծերի վերաբերյալ, գրանցվել համակարգում, բաժանորդագրվել, ուսումնասիրել և վերլուծել վիճակագրությունը,
7. Կունենան բավարար իրավական գիտելիքներ իրավական ակտերի ընդունման կարգի, հանրային քննարկման կանոնների, այս ոլորտում նրանց իրավունքների, պետական մարմինների պարտականությունների վերաբերյալ
8. Կունենան բավարար գիտելիքներ և հմտություններ Հանրագրերի միասնական e-petition.am համակարգը օգտագործելու համար՝ հանրագրեր ներկայացնելու, այլ անձանց կողմից ներկայացված հանրագրերին միանալու, հանրագրեր որոնելու, վիճակագրությունն ուսումնասիրելու և վերլուծելու համար:
9. Դասընթացի ավարտին մասնակիցները ոչ միայն կտիրապետեն էլեկտրոնային կառավարման գործիքներից օգտվելու գիտելիքներին և հմտություններին, այլև կունենան վստահություն էլեկտրոնային գործիքների նկատմամբ:
10. Մասնակիցները կունենան համապատասխան մոտիվացիա` պետական կառավարման համակարգին մասնակցելու համար էլեկտրոնային գործիքներ օգտագործելու համար:

Վայոց ձորի մարզում դասընթացը տեղի կունենա հունիս 9-ին և 10-ին, սկիզբը՝ 09.30: 

Դասընթացները կիրականացվեն հեռահար՝ Zoom հավելվածի միջոցով:

  •  Դասընթացի տևողությունը ՝ 4 ակադեմիական ժամ։
  •  Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր՝ Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից:
  •  Դասընթացները կանցկացվեն յուրաքանչյուր մարզում և միավորված մարզերի խմբերում 2 օր: Յուրաքանչյուր օր դասընթացավարները կներկայացնեն իրենց մոդուլները՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ:

 Դասընթացի Zoom հղումը՝ https://undp.zoom.us/j/81207322597, Meeting ID: 812 0732 2597

Մասնակցության համար գրանցվել այստեղ
Դասընթացն իրականացվում է ՄԱԶԾ Կոլբա Լաբի <Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման> ծրագրի շրջանակում ԲԿԳ-Հայաստան քարտուղարության հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05