Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձոր մարզի 3 քաջորդիներ հետմահու պարգևատրվել են մեդալներով

19.05.2021

     Մայիսի 19-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Վայոց ձոր մարզի 3 քաջորդիների՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու ստացած պարգևները հանձնել է նրանց ընտանիքներին:

     Հայրենիքի նվիրյալ հերոսներն են՝
     Խաչատրյան Հրայր Սուրիկի, Աղավնաձոր բնակավայր, պարգևատրվել է <Մարտական Խաչ 2-րդ աստիճանի> մեդալով,
     Ղարախանյան Ռուբեն Վիրաբի, Վերնաշեն բնակավայր, պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով,
     Զաքարյան Կարապետ Դերենիկի, Եղեգնաձոր համայնք, պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:

     <Մենք պարտավոր ենք շենացնել և զարգացնել մեր հայրենիքը, ամուր հողի վրա դնել այդքան դժվարությամբ ձեռք բերված խաղաղությունը, և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ պատերազմը և նրա արհավիրքները փոխանցվեն մեր սերունդներին: Միայն մեր անմնացորդ հայրենասիրությամբ և աշխատանքով կարող ենք արժանի լինել նրանց հերոսությանն ու սխրանքներին>:

     Պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, Արենի, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքների ղեկավարները:

Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05