Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձոր մարզի երեք զինծառայող ևս հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով

18.05.2021

  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Վայոց ձոր մարզի երեք զինծառայող ևս հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:

  Հանուն հայրենիքի անձնվիրաբար մարտնչած հերոսների պարգևները նրանց հարազատներին է հանձնել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

  Պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, Ջերմուկ համայնքի ղեկավարը, Զառիթափ համայնքի աշխատակազմի քարտուղարը:

  Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հերոսացած զինծառայողների ընտանիքներին՝ պատրաստակամություն հայտնելով միշտ լինել նրանց աջակից, քանզի մեր անմահ հերոսներին իրապես և անկեղծորեն հիշել՝ նշանակում է թև ու թիկունք լինել նրանց ծնողներին, ամուսիններին և երեխաներին:

<Մարտական ծառայություն> մեդալով հետմահու պարգևատրվել են՝
Ջերմուկ համայնքից՝ Ահարոն Վարդանի Արսենյանը, Հրանտ Արսենի Պետրոսյանը,
Զառիթափ համայնքից՝ Հայկ Արամի Մկրտչյանը:

Հավերժ փառք մեր հերոսներին, փառք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05