Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրքի մատուցում Արցախյան հերոսամարտերի մասնակիցներին Մալիշկա համայնքում

16.05.2021

  Մայիսի 16-ին Մալիշկայի մշակույթի տանը հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան հերոսամարտերի մասնակիցների և իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրած անմահ հերոսների հիշատակին:

  <Կյանքս՝ կյանքիդ գնով> խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանը, հերոսների ծնողներ, հարազատներ և ընկերներ:

  Միջոցառումը միտված էր ոչ միայն երախտագիտության խոսքեր հայտնելու մեր հերոսներին և նրանց հարազատներին, այլև իր մեջ պարունակում էր հայրենիքի զարգացման և ամրապնդման գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ, որպեսզի մեր պատմության էջերից մեկընդմիշտ բացառենք նման արհավիրքների կրկնությունը:

  Ի թիվս հազարավոր հայ քաջորդիների, Մալիշկա համայնքի հերոսներն առանց վարանելու գնացին հայրենիքի սահմանները պաշտպանելու:
Կռվում էին քաջ գիտակցելով՝ ում հետ և ինչի համար, ուստի այս պատերազմում չկար չգիտակցված մահ, և այս Վարդանանց կարգախոսի ներքո անմահացան մեր հայորդիները՝ հանուն ընտանիքի, հանուն սեփական հայրենիքում ազատ, անկախ ապրելու իրավունքի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05