Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Կալանքը> ֆիլմի ցուցադրություն Վայոց ձոր մարզում

16.05.2021

  Մայիսի 15-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում կայացավ <Փոքրիկ քայլերի արվեստը> մարզային թատերական ստուդիայի սաների մասնակցությամբ նկարահանված, ռեժիսոր Հրաչ Հովհաննիսյանի <Կալանքը> ֆիլմի ցուցադրություն՝ ֆիլմի սցենարի հեղինակ, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Գուրգեն Խանջյանի մասնակցությամբ։

  Ֆիլմի դիտումից հետո կատարված աշխատանքը բարձր գնահատեց և մասնակիցներին շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը` վստահություն հայտնելով, որ ստուդիան հաջորդիվ առավել մեծ ձեռքբերումներ կարձանագրի՝ ամբողջ աշխարհին ի ցույց դնելով նաև Վայոց ձորը և նրա մշակութային գործունեությունը։
 

  <Գուրգեն Խանջյանի պես մարդիկ և նրանց հետ շփումը իր մեջ տիեզերական խորհուրդ է պարունակում, քանի որ սա կենդանի դպրոց է։ Կենդանի դպրոց, որի միջոցով պարոն Խանջյանը իր կյանքի խորհուրդները փոխանցում է մեզ և ապագա սերունդներին։ Այս ֆիլմը այն խաչմերուկներից մեկն է, որտեղ հանդիպում են ժամանակները, գաղափարները, մարդկային արժեքները>։

  Վաստակավոր արձակագիր Գուրգեն Խանջյանը, բարձր գնահատելով թատերական ստուդիայի անդամների փորձառությունը, նրանց կատարած աշխատանքը, երեխաներին մաղթեց նոր բեմեր ու նորանոր ներկայացումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42