Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ
16.05.2021
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,
Ամենաջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ՝ Ուսանողների ու երիտասարդների օրվա կապակցությամբ:
Սիրելինե՛րս ուսանողներին նվիրված յուրաքանչյուր տոն իր խորհուրդն ունի: Նոյեմբերի 17-ը զուտ ուսանողության տոնն է, որը կրթական ծրագրերի շրջանակներում Ձեզ համար տարբեր երկրների ուսանողական խմբերի և խորհուրդների հետ համերաշխության, բարեկամության և շփման հնարավորություն է ընձեռում: Իսկ մայիսի 16-ի տոնը միտված է մեր երկրի առաջընթացին նպաստող հանրապետական ծրագրերի իրականացմանը՝ ուսանողների և երիտասարդների ստեղծագործական կարողությունները, գիտական ներուժը և երիտասարդական ավյունն ի գործ օգտագործելով:
Պետությունների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու դժվարին առաքելության հիմնական կրողները հանդիսանում են հենց խորը գիրելիքներով և հմտություններով օտված, կրթված ու բանիմաց ուսանողներն ու երիտասարդները, դառնալով՝ պետության ամենակարևոր հենասյուներից մեկը:
Երիտասարդությունը նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերում քաղաքական գործընթացներում ու հասարակական հարթակներում, ինչպես նաև անվտանգության ու խաղաղության ապահովման գործում: Բարի հիշատակ եմ մաղթում Արցախյան վերջին պատերազմում հանուն հայրենիքի և հանուն խաղաղության զոհված վայոցձորցի բոլոր նահատակներին: Նրանց գործն անմահ է, նրանց հիշատակը՝ անմար…
Սիրելի՛ ուսանողներ ու երիտասարդներ, Դուք եք մեր մարզի ներկան ու Ձեզնով է պայմանավորված նաև ապագան, քանզի Դուք եք վաղվա գիտնական ու շինականը, զինվորն ու բանվորը, բժիշկն ու ուսուցիչը: Թույլ տվեք, կրկին շնորհավորել Ձեզ՝ Ուսանողների ու երիտասարդների օրվա կապակցությամբ, մաղթելով՝ խաղաղ ու երջանկությամբ լեցուն ուսանողական օրեր, առաջընթաց՝ աշխատանքում և ուսման մեջ, նորանոր գիտական ու աշխատանքային բարձունքների նվաճում:
Բարի երթ՝ Ձեր գիտական և երիտասարդական բոլոր ձեռնարկներում: