Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ

15.05.2021

  Սիրելի հայրենակիցնե՛ր,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:

  Ընտանիքը սիրո, հարգանքի, հոգատարության, հանդուրժողականության աղբյուր է: Մեր հասարակությունը միշտ բարձր է գնահատել ընտանեկան արժեքները, ավանդույթները, փոխհարաբերություններն ու ընտանեկան դաստիարակությունը: Ընտանիքն է հանդիսանում հասարակության բջիջը և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները, ազգային ու համամարդկային կարևորագույն արժեքները սերունդներին փոխանցելու հիմնական օղակը: Եվ հենց ազգային արժեքները կրող և ավանդույթները պահպանող ընտանիքն է մեր ազգի գոյատևման հիմքը, մեր հաղթանակների ու հարատևման գրավականը:

  Ընտանիքի ամրությունն ու լավագույն ավանդույթների պահպանումն են երաշխավորում մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան, քանզի յուրաքանչյուր երկիր հզոր է ամուր ու կայացած իր ընտանիքներով:

  Սիրելի՛ վայոցձորցիներ, վայոցձորյան կիրթ ու խելացի, նվիրյալ ու հայրենասեր մեր երիտասարդությունը ամենավառ վկան են Ձեր լավագույն ընտանիքների: Իմ խոնարհումն այն ընտանիքներին, որոնք զավակներ կորցրին 44-օրյա պատերազմում:
Սիրելի հայրենակիցնե՛ր, կրկին շնորհավորում եմ Ձեզ՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր ընտանիքներին մաղթում եմ երջանկություն և բարօրություն:
  Աստված պահապան բոլորիս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05