Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զարգացնող խաղերի և տետրերի փաթեթեներ՝ Գլաձոր և Վայք համայնքների մանկապարտեզներին

13.05.2021

  Մայիսի 12-ին <Մանկական զարգացման հիմնադրամ>-ը, Հայաստանում Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վայք խոշորացված համայնքների 2 մանկապարտեզներին  է  նվիրել <ԶարՄան> ապրանքանիշի զարգացնող խաղերի և տետրերի փաթեթեներ:

  Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, <Մանկական զարգացման հիմնադրամ> -ի տնօրեն Լուսինե Սիմոնյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

  Ներկաներին խաղաղությանը նվիրված ասմունքով և երգով ողջունեցին Գլաձորի մանկապարտեզի սաները:

  Մարզպետ Արարատ Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց հիմնադրամին և ԱՄԷ դեսպանատանը Վայոց ձորում տարբեր ձևաչափերով իրականացվող շարունակական գործունեության համար՝ ընդգծելով այդօրինակ ծրագրերի կարևորությունը նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթության գործում:

  Դպրոցների և մանկապարտեզների երեխաների կրթության որակի բարձրացմանը միտված քայլերը հանդիսանում են ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության առանցքը, որի վառ ապացույցն է հանդիսանում մեր այսօրվա հանդիպման ձևաչափը:
Երեխաներն են այն կարևորագույն հենասյունը, որի վրա պետք է հենվի մեր ապագան, և բոլորս պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ այդ ապագան առավել բարեկեցիկ դարձնելու գործում,- նշեց Արարատ Գրիգորյանը:

  Ծրագրի նպատակն է նպաստել մանկապարտեզների կողմից երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
Զարգացնող խաղերը և դիդակտիկ նյութերը կնպաստեն երեխաների տեսողական հիշողության, ուշադրության կենտրոնացման և բաշխման հմտությունների բարելավմանը։ Խաղերն էկոլոգիապես մաքուր են և պետության կողմից երաշխավորված գործածության որպես ուսումնաօժանդակ նյութ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների, մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37