Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված համերգին
13.05.2021
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մայիսի 11-ին ներկա է գտնվել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը <Պատերազմական ժամանակի երաժշտություն> խորագրով համերգին` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձին:
Միջոցառումը կազմակերպվել էր <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Համերգին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Հայաստանի տեղական ինքնակառավարման և քաղաքային իշխանությունների, ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և տոնակատարության գլխավոր հերոսները՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանները: