Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը Վայքի զորամասի փոխգնդապետ Արա Շահբազյանի հետմահու ստացած <Մարտական խաչ> 2-րդ աստիճանը շքանաշանը հանձնեց նրա որդուն

11.05.2021

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայքի զորամասի փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանի հետմահու ՀՀ Նախագահի հրամանագրով  ստացած <Մարտական խաչ> 2-րդ աստիճանը շքանաշանը հանձնեց նրա որդուն՝ Կարեն Արայի Շահբազյանին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը Արա Շահբազյանի հարազատների հետ այցելել էր հերոսի շիրիմին: Մարզպետին ուղեկցում էին՝ ՀՀ ՊՆ ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի Վայքի զորամասի հրամանատարը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց ձորի բաժանմունքի ղեկավարը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը և Վայքի քաղաքապետը: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Արա Շահբազյանի շիրիմին և խնկարկեցին նրա անմար հիշատակը:
Հերոսի հայրը՝ Խաչատուր Շահբազյանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին: Նա շնորհակալություն հայտնեց նաև բոլոր այն ծնողներին, ովքեր դաստիարակել են հայենասեր զավակներ, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայենիքի, հանուն խաղաղության: Նա հաջողություններ մաղթեց Հայոց բանակին:
Նշենք, որ փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանը ծնվել է Վայք քաղաքում 1982 թվականի հուլիսի 25-ին:
Շուրջ 22 տարի ծառայել է Հայոց բանակում:
Սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: 2019 թվականին մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայի Ժուկովի անվան ակադեմիայում:
Ծառայել է Վայքի, Սիսիանի զորամասերում' զբաղեցնելով դասակի, վաշտի հրամանատարի պաշտոններ: 2011-2018 թվականներին ընտանիքի հետ ապրել և ծառայել է Ջրականում (Ջաբրաիլ), զբաղեցնելով գումարտակի շտաբի պետի, զորամասի օպերատիվ բաժանմունքի պետի պաշտոնները: Մասնակցել ապրիլյան քառօրյային:
44-օրյա պատերազմի առաջին օրվանից Վայքի զորամասի հետ մեկնել է Ջրական' պաշտպանելու հարազատ դարձած սահմանները:
Արա Շահբազյանի և մերօրյա բոլոր հերոսների գործած սխրանքները երբեք չեն մոռացվելու, այլ սերունդների համար դառնալու են հայրենասիրության վառ օրինակ:
Հավերժ փառք մեր հերոսներին և բարի հիշատակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05