Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոցձորցի հայտնի փաստաբանի այցելությունը Վայքի ավագ դպրոց

10.05.2021

 
     Մայիսի 10-ին Վայոց ձորի Վայք քաղաքի ավագ դպրոցում ելույթով հանդես եկավ դպրոցի շրջանավարտ, ծննունդով վայոցձորցի, Մոսկվայի փաստաբանների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ արհմիության իրավական հարցերի փորձագետ, ՌԴ 2020թ. լավագույն փաստաբան ճանաչված Նարեկ Կոստանյանը:

     Միջոցառմանը հրավիրված էր նաև Վայոց ձորի մարզպետ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արարատ Գրիգորյանը: Ելույթը մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին ծաղկեպսակի խոնարհմամբ:

     Միջոցառումը գլխավորապես ուղղված էր մասնագիտական կողմնորոշման և կարիերիայի ուղղորդման հարցում երեխաներին աջակցելուն և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրմանը:

     Նարեկ Կոստանյանը ներկայացրեց Ռուսաստանում փաստաբանների բարդ և պատասխանատու աշխատանքի առանձնահատկությունները, մասնագիտական գործունեությունից վերցված տարաբնույթ օրինակներ, աշակերտների հետ կիսվեց այդ ոլորտում արձանագրած հաջողություններով և հարուստ փորձով: Հանդիպման ընթացքում, ներկայացնելով միջազգային հարթակում տեղի ունեցող փոփոխությունները և աճող պահանջները, նշեց որակյալ փաստաբանների անհրաժեշտության և այն մարտահրավերների մասին, որոնք պետք է հաղթահարեն ապագա փաստաբանները:

     Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև քննարկում հայոց պատմության համար պատմական կարևորություն ներկայացնող հարցերի և խնդիրների վերաբերյալ:

     Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոսքում բարձր գնահատեց Նարեկ Կոստանյանի` իրավունքների պաշտպանության գործում ունեցած մեծ ներդրումը: Ընդգծելով փաստաբանի մասնագիտության առավելությունները՝ նշեց, որ ցանկալի արդյունքի հասնելու միակ ճանապարհը գիտելիքների և մասնագիտական փորձի համադրումն է: Միաժամանակ Արարատ Գրիգորյանն ընդգծեց, որ անկախ մասնագիտության ընտրությունից, առաջնային խնդիր է լինել մարդ և լավագույնս դրսևորվել ցանկացած նախաձեռնությունում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05