Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը մայիսյան Եռատոնի կապակցությամբ

09.05.2021

   Սիրելի հայրենակիցներ,
   Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի հարգարժա՛ն վետերաններ,
ազատամարտիկներ, երկրապահներ ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

    Այսօր նշվում է Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ Խորհրդային միության տարած հաղթանակի 76-րդ տարեդարձը: Մեծ հայրենականում հայ ժողովուրդն անուրանալի ներդրում է ունեցել և բայցև կրել մեծ կորուստներ: Խորհրդային բանակում իրենց ծառայությունն անցած հայազգի սպաները 20-րդ դարի 90-ականներին դարձան Հայոց բանակի կազմավորման մասնագիտական սպայակազմը:

     Նոր կազմավորված Հայոց կանոնավոր բանակը կամավորական ջոկատների հետ միասին ազատագրեց Արցախը: Թեև 44- օրյա պատերազմից հետո, ցավալիորեն, այսօր Արցախում ունենք կորուստներ՝ Հադրութը, Շուշին: Բայց ոչինչ չի ավարտվել՝ ամեն ինչ դեռ առջևում է…

    Իմ խոնարհումը՝ Արցախյան ազատամարտերում զոհված մեր հերոսների պայծառ հիշատակին, ովքեր ընկան հանուն հայրենիքի՝ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն խաղաղության և հանուն մեր երկրի հարատևման:
Հավերժ փառք նրանց։

    Սիրելինե՛րս, մեր զոհված եղբարների հիշատակը վառ պահելու, նրանց թափված արյանը հավատարիմ լինելու համար, մենք պարտավոր ենք շարունակել նրանց գործը՝ համախմբվելով մեր պետականության շուրջ հզորանալ և հետ բերել բոլոր կորուստները, վերականգնել մայիսյան Եռատոնը:

     Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավո՛ր բոլորիս մայիսյան Եռատոնը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34