Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտերում զոհվածների հիշատակին
09.05.2021
Մայիսի 9-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Եղեգնաձորի վետերանների միության նախագահ Սարգիս Հարությունյանը ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանին:
Նրանց ուղեկցում էին ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի ՄՎ պետ Կոլյա Միքայելյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը:
Ծաղիկներ խոնարհեցին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների գերեզմաններին՝ լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց անմար հիշատակը:
Անցյալի, ներկայի և ապագայի յուրաքանչյուր պահի, մայիսի 9-ը եղել է և միշտ կլինի հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի օրը:
Հավերժ փառք և խոնարհում` հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին: