Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ

08.05.2021

   Մայիսի 8-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպում անցկացրեց <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի ներկայացուցիչներ՝ տնօրենի տեղակալ Հարություն Ավետիքյանի, ընկերության <Արաքս> (Արարատի և Վայոց ձորի մարզեր) մասնաճյուղի գլխավոր ինժեներ Գագիկ Հակոբյանի և <Եղեգնաձոր> էլեկտրացանցի պետ Գագիկ Սմբատյանի հետ:
Քննարկումները վերաբերում էին Վայոց ձորի մարզի տարածքում էլեկտրամատակարարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերին:

     Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, ղեկավարների տեղակալներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, գործարարներ, մասնագետներ:

       Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպումների և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ այսօրինակ հարթակի կարևորությունը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում ապահովել ոլորտին վերաբերող տարաբնույթ խնդիրների օպերատիվ վերհանումը և արագ արձագանքումը:

    Համայնքների, վարչական միավորների ներկայացուցիչների և գործարարների կողմից հնչեցին տարաբնույթ հարցեր, բարձրացվեցին խնդիրներ, որոնք գլխավորապես առնչվում էին հենասյուների, հաղորդալարերի փոխարինման և նոր ենթակայանների կառուցման անհրաժեշտությանը:

    Խնդիրները պայմանականորեն դասակարգվեցին առաջնային, երկրորդային և երրորդային կարևորության, որոնց հասցեագրման ժամանակ առաջնահերթություն կտրվի սահմանակից բնակավայրերին՝ հաշվի առնելով աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

   Պատասխանելով ներկաների հարցերին՝ Հարություն Ավետիքյանը ներկայացրեց <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի առաջնահերթություններն ու գերակայությունները, անդրադարձավ առաջիկա վերանորոգման ծրագրերին, որոնք կմեկնարկեն մայիս ամսին, որոնց շրջանակներում կիրականացվեն նաև Վայոց ձորում նախատեսված վերանորոգման աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34