Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիներն անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկն այսուհետ կարող են վճարել Գույքահարկի միասնական համակարգով

07.05.2021

 Գործարկվել է <Տեղական հարկերի վճարման համակարգ>-ը՝ https://pay.e-community.am/am/, որի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են առցանց եղանակով՝ առանց համայնքապետարան այցելելու, համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով իրականացնել իրենց պատկանող փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի հարկերի վճարումը։
Անհրաժեշտ է միայն անցնել https://pay.e-community.am/am/ հղումով և փնտրել գույքը մեկ միասնական միջավայրում։ Վճարումը կատարելուց հետո էլեկտրոնային փոստին ուղարկվում է վճարման հաստատման մասին ծանուցում:
Համակարգը մշակվել և գործարկվել է Ekeng/ E-Governance Infrastructure Implementation Agency և VXSoft Limited կազմակերպությունների կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ։
Բացի վերոնշյալ համակարգից, հարկատուներն իրենց հարկային պարտավորությունները կարող են կատարել նաև հանրապետությունում գործող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով, որոնցում ավելացվել է տեղական հարկերի վճարման համար նախատեսված հնարավորությունները։
Հավելենք, որ այս տարվա հունվարի 8-ից ներդրվել է Տեղական հարկերի (անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ) հաշվառման և հավաքագրման միասնական էլեկտրոնային համակարգը (https://e-community.am/am/ ), որում ներառված էլեկտրոնային գործիքակազմը ՏԻՄ-երին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնել հարկերի հավաքագրման իրենց գործառույթը։ Ներդրված համակարգը լիարժեք փոխգործելիություն ունի Կադաստրի կոմիտեի, Ճանապարհային ոստիկանության, գանձապետարանի, բանկերի և վճարային համակարգերի էլեկտրոնային բազաների հետ, ինչը զգալիորեն կրճատում է կոռուպցիոն ռիսկերը, և ՏԻՄ-երին, որպես տեղական հարկերի հավաքագրող մարմիններ, թույլ է տալիս առցանց ռեժիմով ծանոթանալ իրենց համայնքի իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող շարժական և անշարժ գույքին վերաբերող՝ առցանց թարմացված տեղեկատվությանը։

Աղբյուրը՝ ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայք, 06,05.2021

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37