Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լուսավորության համակարգի բացման արարողություն Խաչիկ բնակավայրում
02.05.2021
Մայիսի 2-ին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում շվեյցարահայ գործարար-բարերար Վահե Վարդ Հակոբ Գաբրաշի և <Արմենիա Ֆոնդասիոն> բարեգործական հիմնադրամի անդամ մի խումբ բարերարների մասնակցությամբ տեղի ունեցավ բնակավայրի լուսավորության համակարգի բացման արարողությունը։
Հյուրերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ շրջեցին բնակավայրում, մասնակցեցին Խաչիկի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարված ժամերգությանն ու սահմանների օրհնության կարգին:
Լուսավորության բացման արարողության ժամանակ մատուցվել է օրհնված մատաղ, որն ուցեկցվել է ազգային երգ ու պարով:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորեց սահմանամերձ գյուղերում բարեգործական ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը և դրանց դերը համայնքների զարգացման գործում:
Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ևս ընդգծեց սահմանամերձ գյուղերում նման ծրագրերի իրականացումը և շնորհակալագիր հանձնեց Վահե Գաբրաշին։