Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին

30.04.2021

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալագրեր է հանձնել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյանին, ուսուցիչներ՝ Շուշան Կիրիշչյանին, Հասմիկ Գասպարյանին, Աստղիկ Սարդարյանին և մի խումբ աշակերտների՝ <Կյանքդ՝ կյանքիս համար> խորագրով մարզային միջոցառումն ըստ արժանվույն կազմակերպելու և ներկայանալու համար:


  Մարզպետը կարևորելով և գնահատելով յուրաքանչյուր ուսուցչի դերն ու ներդրումը մեր երկրի զարգացման, սերունդների կրթման ու դաստիարակության գործում, շնորհակալություն հայտնեց նրանց անձնվեր աշխատանքի համար և մաղթեց առողջություն, համբերություն և աշխատանքային նորանոր հաջողություններ:

  Մարզպետի կողմից շնորհակալագրի արժանացած ուսուցիչները՝ շնորհակալություն հայտնեցին Արարատ Գրիգորյանին, ուշադրության և գնահատանքի համար:


  Արարատ Գրիգորյանն իր խոսքում խաղաղություն մաղթեց մեր երկրին և կարևորեց բարեկեցիկ պայմաններում ոսուցիչների մասնագիտական գործունեությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 14:51:45