Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել <Վայք բուժական միավորում> ՓԲԸ-ում
30.04.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել <Վայք բուժական միավորում> ՓԲԸ-ում:
Ներկա էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը, բուժական միավորման անձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ:
Մարզպետը ողջունելով ներկաներին, շնորհավորեց <Վայքի բուժմիավորման> տնօրեն Ռոբերտ Ասլանյանին մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության և ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքի համար <Տարվա բժիշկ 2020> մրցանակին արժանանալու համար:
Վերջերս Վայքի ԲՄ-ում արձանագրված պտղի մահվան վերաբերյալ բուժանձնակազմի հետ քննարկում եղավ հնարավոր դեպքերի վերացման և բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:
Մարզպետը նաև հետաքրքրվեց այն խնդիրներով, որոնց լուծման դեպքում նկատելիորեն կբարելավվի բուժսպասարկման որակը: Բուժանձնակազմին հորդորեց լինել առավել ուշադիր և հոգատար՝ այցելուներին վերաբերող ցանկացած խնդրում, ընդառաջել, տրամադրել առավելագույն տեղեկատվություն և ապահովել պատշաճ բուժսպասարկում:
Քննարկվեց նաև Առողջապահության նախարարության քաղաքականությունը COVID 19- պատվաստումների վերաբերյալ, որի շրջանակներում մարզպետը հորդորեց ակտիվացնել պատվաստումների ընթացքը, իրազեկման ակտիվ աշխատանքներ իրականացնել՝ ինչի արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել մահացությունների թիվը:
Արարատ Գրիգորյանը քննարկման ընթացքում նաև ընդգծեց, որ իր ուշադրության կենտրոնում է պահում առողջապահության ոլորտը, և պատրաստակամություն հայտնեց խնդիրների ու հարցերի դեպքում հանդիպել բուժանձնակազմին՝ առաջացած խնդիրներին հնարավոր լուծումներ տալու նպատակով: