Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անվանական ծառատունկ՝ անմահացած հերոսների հիշատակին

28.04.2021

  Այսօր Վայք համայնքի Երիտասարդական այգում իրականացվել է անվանական ծառատունկ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում ընկած անմահ հերոսների։

  Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Վայք համայնքի ղեկավար Թարո Ավետյանը:


  Ծառատունկի խորհուրդը՝ ապրելու և ապրեցնելու գաղափարախոսությունն էր, որին մասնակցում էին նաև զոհված հերոսների զավակներն ու հարազատները:

  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ողջունելով ներկաներին, նախ շնորհակալություն հայտնեց անմահացած բոլոր հերոս տղաներին, կարևորեց խորհրդանշական ծառատունկը՝ շնորհակալություն հայտնելով նաև նախաձեռնողներին:
 <Ինձ համար պատիվ է ձեր հայրենակիցը լինել, պատիվ է լինել մեր հերոսների հայրենակիցը, խոնարհվում եմ բոլորիդ առջև՝ ընկած տղաների երեխաների, մայրերի, հարազատների: Դուք կրկնակի հերոսներ եք, որովհետև շարունակում եք ապրել: Ցավը կրելով սրտներումդ կյանքի մասին մտածել և շարունակել նրանց կիսատ թողած գործը: Մենք մշտապես լիելու ենք ձեր կողքին:
 Այս ծառերը, որ ավելանում են պուրակում սիրո այն ջերմ դրսևորումն են, որ մեր հերոսները կյանքի սերմեր դարձան: Մենք պիտի ապրենք այնպես, որ արժևորենք նրանց զոհը, և որ նրանցից յուրաքանչյուրի կյանքը հազարապատիկ պտղաբեր լինի>,-իր խոսքում նշեց Նանե Ասատրյանը:


  Միջոցառումն ամփոփվեց Վայքի հիմնական դպրոցի աշակերտների ելույթով:
  Փառք մեր բոլոր հերոսներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 14:51:45