Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2021
Սույն թվականի մայիսի 11-ին (երեքշաբթի), ժամը 17:00-ին Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի դպրոցի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում՝ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու համար հանրային լսում և քննարկում, որի ընթացքում կկարողանաք արտահայտել ձեր կարծիքը և դիրքորոշումը:
Շահագրգիռ անձինք նշված հարցի վերաբերյալ կարող են իրենց առաջարկությունները և առարկությունները գրավոր տեսքով ներկայացնել մինչև լսումների սկիզբը՝ մայիսի 11-ը, ինչպես նաև լսումներից հետո 5 օրվա ընթացքում: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
Պատասխանատու անձ` Գլաձորի համայնքապետարան
Հասցե` ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41
Հեռ.` (0281) 23446
էլ. փոստ` gladzor.gladzor@mail.ru