Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը պարգևատրել է հրաձգության հանրապետական մրցմանը հաջողություններ արձանագրած մասնակիցներին

26.04.2021

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պատվոգրերով և հուշանվերներով խրախուսել է հրաձգության հանրապետական մրցմանը հաջողություններ արձանագրած մասնակիցներ՝ Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարինե Հովհաննիսյանին և Մալիշկայի համայնքապետարանի ներկայացուցիչ Արթուր Գիվարգիզյանին:


  Հիշեցնենք, որ ՀՀ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մարտի 22-25-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հրաձգության հանրապետական մրցմանը:

  
  Մարզպետը պարգևատրել է Մարինե Հովհաննիսյանին տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև հրաձգության կանանց անհատական պայքար անվանակարգում հանրապետական մրցումներում 1֊ին տեղը, իսկ Արթուր Գիվարգիզյանին՝ տղամարդկանց անհատական պայքար անվանակարգում 2-րդ տեղը զբաղեցնելու համար:


  Շնորհավորելով մասնակիցներին՝ մարզպետը մաղթեց նրանց բեղմնավոր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ՝ նշելով, որ մրցույթում մարզը ներկայացնող մասնակիցների արձանագրած տպավորիչ արդյունքները մեծ պատիվ է ամբողջ մարզի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 14:51:45