Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական ծառատունկին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նաև Վայոց ձորի մարզը

25.04.2021

  Այսօր առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպվել է համապետական ծառատունկ:

  <10 մլն ծառ> նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները մարզպետ Արարատ Գրիգորյանի գխավորությամբ մասնակցեցին համապետական ծառատունկին։

  Ընդհանուր Վայոց ձորի մարզին հատկացվել է 7600 տնկի, որից 300-ը տնկել են մարզպետարանի ներկայացուցիչները։

  Ծառատունկն ուղղված էր ոչ միայն մեր երկրում անտառածածկ տարածքների ավելացմանը, այլև խորհրդանշում էր հետպատերազմյան շրջանում մեր պետականության ու ժողովրդի վերածնունդը։

  Ընտրվել էր այնպիսի տեղանք, որտեղ հնարավոր կլինի նաև ապահովել տնկված ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը:

  Յուրաքանչյուր քաղաքացի այսօր կարող է իր բակում, իր այգում ծառ տնկել՝ դառնալով համապետական այս կարևոր միջոցառման մի մասնիկը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 14:51:45