Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գլաձոր համայնքի 3 քաջորդիներ հետմահու պարգևատրվեցին <Մարտական ծառայության> մեդալով
24.04.2021
Ապրիլի 24-ին Գետափ բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում կյանքի ու մահվան կռիվ տված հայորդիների:
Հարգանքի տուրք մատուցվեց նաև Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, կրթության, մշակույթի և uպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:
Միջոցառման ընթացքում երեխաները իրենց վճռականությամբ և անկոտրում ոգով ապացուցեցին, որ հանդիսանում են իրենց քաջ եղբայրների արժանի հետնորդ, ովքեր, շարունակելով նրանց գործը, շենացնելու են հայրենիքի ամեն մի թիզ հողը:
Այնուհետև համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ կայացավ Գլաձոր համայնքից 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու տրված պարգևների հանձնումը նրանց հարազատներին:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության, խիզախության և քաջության համար <Մարտական ծառայության> մեդալով հետմահու պարգևատրվեցին Գլաձոր համայնքի բնակիչներ Յուրա Արշակի Ասրյանը, Հմայակ Գրիշայի Կարապետյանը և Հայկ Հրաչիկի Ստեփանյանը:
Միջոցառոումն ավարտվեց զոհված զինծառայողների սխրանքներին նվիրված ծափողջույններով՝ ընդգծելով, որ ցեղասպանություն վերապրած ժողովրդին հաղթելն անհնար է:
Փառք մեր հերոսներին, փառք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ: