Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2021

  Ապրիլի 24-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանը և Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը ծաղիկներ խոնարհեցին Եղեգնաձորում գտնվող Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
  Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմը և ՏԻՄ այլ ներկայացուցիչներ։

  Այնուհետև Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

  Այսօր բոլորն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և մեր հայ ժողովրդին, ով, չնայած իրեն բաժին ընկած ահասարսուռ արհավիրքներին, կարողացավ դիմակայել և դառնալ ցեղասպանության հանցագործության դեմ պայքարող առաջամարտիկ:

  Հայոց ցեղասպանություն անպատժելիությունն ու ժխտողականությունը մինչ այժմ հանգեցնում են մարդկության դեմ նոր ոճիրների, որի վառ դրսևորմանը մենք ականատես եղանք Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։

  Ուստի այսօր, անհանդուրժողականության աճի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ժամանակաշրջանում, առավել քան երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը դառնում է հրամայական: Դա կլինի ոչ միայն մեր, այլև համայն մարդկության խղճի և արդարության հաղթանակը ատելության և ծայրահեղականության նկատմամբ։

  Հանգստություն Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հոգիներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 14:51:45