Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոստիկանության զոհված ծառայողների հիշատակին նվիրված հուշակոթողի բացում

24.04.2021

  Ապրիլի 24-ին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության շենքի բակում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում  ոստիկանության զոհված ծառայողների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողություն:


  Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ քննչական կոմիտեի ՎՁՄ քննչական վարչության պետը, ՀՀ ՎՁՄ Դատախազը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետը և այլ հյուրեր:

  Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած բոլոր նահատակների հիշատակը:

  ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, բարձր գնահատեց հայրենիքի պաշտպանության գործում ոստիկանի ունեցած անգնահատելի ներդրումը, ով օրհասական պահին պատրաստ է դառնալ հայրենիքի զինվոր:

  Հուշակոթողի բացման նախաձեռնությունը եղել է ՎՁՄ ոստիկանության ողջ անձնակազմինը, որտեղ ամեն ոստիկան ունեցել է իր ներդրումը:

  Իր խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, - <Պատահական չէ հուշակոթողի բացման արարողության օրվա ընտրությունը, այն իր մեջ պարունակում է մեծ խորհուրդ: 44-օրյա պատերազմի ընթացքում ոստիկանը, զինվորի հետ կողք կողքի, պաշտպանեց հայ ժողովրդի ապրելու իրավունքը՝ մարտնչելով ժողովրդի գոյությանը կրկին սպառնացող ոճրագործ թշնամու դեմ:
  Հավերժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։
  Փառք մեր բոլոր նահատակներին>:

  Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Զարեհ վարդապետ Դաբաղյանի ձեռքով կատարվեց խաչքարի օծման արարողություն, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 14:51:45