Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Առաջին օգնության> թեմայով դասընթաց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների համար
21.04.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարզպետարանի աշխատակիցները ապրիլի 20-ին և 21-ին մասնակցել են <Առաջին օգնության> թեմայով դասընթացին։
Դասընթացը վարել են Հայկական Կարմի խաչի ընկերության ԱՕ հրահանգիչներ Վազգեն Բեջանյանը և Գարիկ Սահակյանը:
Այն ուղղված էր կյանքեր փրկելու համար առաջին օգնության գործնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Անդրադարձ եղավ այնպիսի թեմաների, ինչպիսիք են առաջին օգնության և առաջին բուժօգնության տարբերությունները, արտակարգ իրավիճակի գնահատում, ԱՕ նպատակներ, ցուցադրվեց տուժածին առաջին օգնություն ցույց տալու քայերը և այլ թեմաներ:
Ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները ստուգելու, արդյունավետության աստիճանը որոշելու համար դասընթացի մեկնարկին և ավարտին մասնակիցները լրացրել են թեստեր:
Ավարտելով հանդիպումը մարզպետարանի աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին սեմինար քննարկման համար, նշելով, որ այն կօգնի դժվարին պահերին ճիշտ կոմնորոշվել։