Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզը և ՌԴ Նիժեգորոդի մարզը նշում են հարաբերությունների հաստատման 10 ամյակը
20.04.2021
Ի սրտե շնորհավորում ենք ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Նիժեգորոդի բնակչությանը՝ մարզերի միջև համագործակցության հաստատման 10-ամյակի կապակցությամբ:
2011թ. ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը և Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզի կառավարությունը կնքել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագիր:
Այս տասը տարիների ընթացքում մեր երկու մարզերի միջև հարաբերությունները զարգացել են կայուն կերպով` համապատասխան բարեկամության և փոխըմբռնման ոգուն, ինչը հնարավորություն է ընձեռել ձեռք բերել տեսանելի նվաճումներ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում:
Վստահ ենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամ մարզերի և բնակչության միջև փոխգործակցությունն առավել կամրապնդվի և կխորանա՝ ի շահ երկու ժողովուրդների բարօրության:
Շնորհավորում ենք Նիժնի Նովգորոդ մարզի մեր գործընկերներին այս նշանակալից օրվա կապակցությամբ և շնորհակալություն ենք հայտնում մարզերի միջև համագործակցության ամրապնդման գործում անգնահատելի ներդրման համար: