Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է տրամադրել ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին
20.04.2021
Էմիրաթական կարմիր մահիկ կազմակերպությունը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության միջոցով իրականացնում է 2021թ․ Ռամադան ամսվա ամենամյա նախագիծը՝ ՀՀ-ի 9 մարզերում կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունից տուժած մոտ 830 ընտանիքի տրամադրելով առաջին անհրաժեշտության սնունդ պարունակող արկղեր։
Էմիրաթական Կարմիր Մահիկ բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում ռամադան ամսվա ընթացքում իրականացվող նախագծի համաձայն՝ ապրիլի 19-ին, սնունդ պարունակող արկղեր են տրամադրվել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին` սոցիալապես անապահով 100 ընտանիքներին բաժանելու նպատակով:
Կազմակերպության ներկայացուցիչներին ընդունել է մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը, ով շնորհակալություն է հայտնել ցուցաբերած հումանիտար աջակցության համար, և հույս հայտնել, որ համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն և կկրեն շարունակական բնույթ: