Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համագործակցություն Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև
16.04.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև կնքված փոխըմբռման հուշագրի շրջանակներում մարզպետարանի աշխատակիցները ապրիլի 13-16-ը մասնակցել են «Նախագծերի կառավարման հիմունքներ» թեմայով վերապատրաստման դասընթացին։
Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ աշխատակիցներին մաղթելով հաջող ու արդյունավետ աշխատանք։
Դասընթացը վարել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագծերի կառավարման դասավանդող, Կենտրոնական բանկի տնտեսագետ-վիճակագիր Լիլիթ Դուրյանը:
Այն ուղղված էր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների խորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և ներուժի զարգացմանը:
Վերապատրաստման արդյունքում ձեռք բերված հմտությունները հնարավորություն կընձեռեն աշխատակիցներին հաղթահարել առանցքային խնդիրներ և կայացնել առավել արդյունավետ որոշումներ: