Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանը համալրվել է մանկական գրականության նոր գրքերով

16.04.2021

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանը համալրվել է <Մոսկվայի տուն> մշակութագործարարական կենտրոնի կողմից նվիրված մանկական գրականության նոր գրքերով:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և <Մոսկվայի տուն> մշակութային գործարար կենտրոնի միջև համագործակցության արդյունքում <Մոսկվայի տուն> մշակութային կենտրոնի ղեկավար Վահրամ Կարապետյանի կողմից Վայոց ձորի մարզային գրադարանին է նվիրաբերվել 179 անուն գիրք:

 Գրքերի ընդունման արարողակարգին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանն, ով շնորհակալություն է հայտնել կենտրոնին համագործակցության համար, նշելով, որ նվիրատվությունը արժեքավոր նվեր է ոչ միայն գրադարանի, այլ ամբողջ մարզի երեխաների համար, և վստահեցրել, որ այդ գրքերն իրենց արժանի տեղը կգտնեն նրանց կյանքում:

 Մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը նույնպես իր խորին շնորհակալությունը հայտնելով նշեց, որ շուտով ընթերցողների սեղանին կհայտնվի այդքան սպասված գրականությունը, որն անփոխարինելի դեր կխաղա երեխայի զարգացման և որպես անհատ ձևավորման գործում:


 Նվիրված գրքերի շարքում ներառված են ինչպես ռուս հայտնի հեղինակների ստեղծագործություններ, այնպես էլ հայ և միջազգային գրողների աշխատանքներ՝ ռուսերեն թարգմանությամբ: Գրքերի այս հարուստ շտեմարանում յուրաքանչյուր երեխա կգտնի իր համար ամենասիրելի ստեղծագործությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42