Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված վայոցձորցի մերօրյա հերոսներին

12.04.2021

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված վայոցձորցի մերօրյա հերոսներին:


  Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդականը, օգնականները, Հերհեր բնակավայրի վարչական ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ, հարազատներ, մանկավարժներ և այլ հյուրեր։


  Դպրոցի տնօրեն Երվանդ Ոսկանյանը ողջունելով ներկաներին, առաջարկեց, որպեսզի մեկ րոպե լռությամբ հարգեն պատերազմական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած բոլոր նահատակների հիշատակը:
 

  Դպրոցականների կատարմամբ ներկայացվեց հերհերցի անմահ հերոսներ՝ Վաչագան Սարգսյանի և Գևորգ Սիմոնյանի բովանդակալից կենսագրությունը, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք, երախտիքի խոսքեր:


  Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոնարհման խոսքն ուղղեց զոհվածների հիշատակին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակից աշակերտներին և իր խոսքում նշեց.
<Այսօր ևս մեկ անգամ աշակերտների միջոցով հնչեցին մեր հերոսներին ուղղված այնպիսի խոսքեր, որոնք բխում են մեզանից յուրաքանչյուրի սրտից: Ճիշտ է մեր անմահացած եղբայրները ֆիզիկապես այսօր մեզ հետ չեն, բայց նրանք մեր սրտերում են, աղոթքներում և մեր գործերում: Եվ, չնայած թշնամիները փորձել են մեզ դարեդար ոչնչացնել, սակայն հայ ազգին հնարավոր չէ կոտրել, մենք կանգուն ենք մեր լեռների պես: Յուրաքանչյուրս իր գործի մեջ պետք է անի առավելագույնը՝ իր մասնաբաժինն ունենալով հզոր և կայուն հայրենիքի կառուցման գործում:
 Հավերժ հիշատակ ու խոնարհում հանուն հայրենիքի անմահացած մեր զոհված տղաներին:
 Փառք ու պատիվ հերոսածին մայրերին>:


 Միջոցառման ավարտից հետ մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ, հետաքրքրվեց դպրոցում առկա խնդիրներից: Նշեց, նաև որ նախատեսում է այցելություններ իրականացնել դպրոցներ՝ հիմնխնդիրներին ծանոթանալու և համապատասխան լուծումներ տալու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34