Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա Վայոց ձորի մարզի խորհրդի 2021 թվականի թիվ 1 նիստը
28.03.2021
Սույն թվականի մարտի 31-ին ժամը 11:00 Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի թիվ 1 նիստը՝ հետևյալ օրակարգով՝
1. Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիայի ծրագրերի վերաբյալ։
Զեկուցող՝ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և
վերլուծության բաժնի պետ Ա․ Կոստանյան
2. 2021 թվականի առաջին եռամսյակում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։
Զեկուցող՝ ֆինանսական և սոցիալ-տնտեսական
զարգացման վարչության պետ Ա․ Սարգսյան
3. Համայնքներում իրականացվող աղբահանության դիմաց գանձվող գումարների և կնքված պայմանագրերի վերաբերյալ:
Զեկուցող՝ ֆինանսական և սոցիալ-տնտեսական
զարգացման վարչության պետ Ա․ Սարգսյան
4. Համայնքներում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Զեկուցող՝ ֆինանսական և սոցիալ-տնտեսական
զարգացման վարչության պետ Ա․ Սարգսյան
5. Արցախի Հանրապետությունից տեղահանված և ժամանակավորապես Վայոց ձորում ապաստանած քաղաքացիներին տրամադրվող աջակցության և գործընթացում առկա խնդիրների հետ կապված հարցերի վերաբերյալ։
Զեկուցող՝ մարզպետի տեղակալ Ն․ Ասատրյան
6. 2020 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների վերաբերյալ:
Զեկուցող՝ ՀՀ ՊՆ Զ և ՀԶԾ ՎՁՄ տարածքային
ստորաբաժանման ղեկավար Ա․ Նահապետյան
7. Մարզի քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ:
Զեկուցող՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ ՎՁՄ մարզային
փրկարարական վարչության պետ Հ․ Սարգսյան
8. Սոցիալապես անապահով խավերին ցուցաբերվող օգնությունների վերաբերյալ
Զեկուցող՝ Առողջապահության և սոցիալական
ապահովության վարչության պետ Վ. Ասլանյան
Մարզխորհրդի նիստին կմասնակցեն ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Նիստին հրավիրվել են նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: