Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Սեռական բռնության դրսևորումներ, արձագանքման մեխանիզմեր> թեմայով քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
26.03.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ <Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն> հասարակական կազմակերպությունը <Սեռական բռնության դրսևորումներ, արձագանքման մեխանիզմեր> թեմայով հանդիպում-քննարկում էր կազմակերպել մարզպետարանում: Հանդիպումն անցկացնում էր կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանը:
Կենտրոնի աշխատանքներն ուղղված են հասարակության շրջանում կանանց և երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը: Աջակցում են սեռական բռնության ենթարկված անձանց:
Հանդիպումը նախատեսված էր մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, իսկ հանդիպման նպատակը ոլորտում առկա խնդիրների վերհանումը, սեռական բռնության դրսևորումների պարագայում շահառուներին առաջին արձագանքման մեխանիզմերի մասին իրազեկումը և գրագետ ուղղորդումն էր:
Մասնակիցների միջև եղավ քննարկում սեռական բռնության տեսակների, պատճառների, դրսևորումների և հետևանքների, հասարակությունում առկա կարծրատիպերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին մասնակիցները վերահաստատեցին ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ հանուն առանց բռնության կյանքի։