Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում> ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկում

24.03.2021

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն <Արփա> բնապահպանական հիմնադրամի կենտրոնական գրասենյակում <Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Արամ Կոստանյանը, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից, <Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն> ՊՈԱԿ-ից, <Արենի-1> քարայր կոնսորցիումից։


Իտալական ARS Progetti կազմակերպության և <Արփա> բնապահպանական հիմնադրամի ներկայացուցիչները համառոտ ներկայացրեցին ծրագրի հայեցակարգը:
Մասնակիցները ծանոթացան մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման շրջանակում նախատեսվող կատարվելիք ծրագրերին:
Այնուհետև տեղի ունեցավ ծրագրերի մանրամասն քննարկում:


Ինչպես արդեն նշել էինք ARS Progetti ձեռնարկության նպատակն է գինու տուրիզմի զարգացմանը զուգահեռ բարելավել ողջ տարածաշրջանի զբոսաշրջային ոլորտը: Ծրագրի գործառույթների մեջ ներառվում են զարգացման պլանների մշակում, գինու տուրիզմի զարգացում, անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածքների, ճանապարհների վերանորոգում և այլ կարևորության գործերի կատարման ենթածրագրեր:


Քննարկաման արդյունքում մշակվելու է ռազմավարություն, որը վերջնական կհամաձայնեցվի մասնակից բոլոր կողմերի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34