Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում է <Իմ Գյուղը> գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթը

22.03.2021

 ՄԱԶԾ <Կայուն համայնքներ> ծրագիրը հայտարարում է <Իմ Գյուղը> գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսի աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։

Ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 22-ից ապրիլի 6-ը ներառյալ, որի համար հայտատուների կողմից անհրաժեշտ կլինի լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված առցանց հայտադիմումը:
ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է ներկայացվող և հաղթող Ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց և երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև երկրի պարենային անվտանգությանը։

<Իմ Գյուղը> նախագծին դիմելու մանրամասները ներկայացված են հայտարարության մեջ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:15:48