Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է
22.03.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում <Ամբերդ> բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար)։
Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհահատվածը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։
Սյունիքի մարզի Սիսիան-<Զանգեր> կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լոռու մարզում (բացառությամբ Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանների), Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան-Զանգեր-Սառնակունք ավտոճանապարհին և Սյունիքի մարզի <Մեղրու սար> կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Սարավան-<Զանգեր> և Գորիս-Սիսիան հատվածներում բուք է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա: