Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում <Դոմ Մոսկվի> կենտրոնի գլխավոր տնօրենի հետ

17.03.2021

      Մարտի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային Ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ Վահրամ Կարապետյանին: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

    Մարզպետ    Արարատ   Գրիգորյանը    ողջունեց    հյուրին    և պատրաստակամություն հայտնեց համատեղ ջանքերն ուղղել բոլոր հնարավոր ծրագրերի և նախագծերի իրականացմանը, ինչը հնարավորություն կընձեռի էլ ավելի ամրապնդել կողմերի միջև առկա համագործակցությունը:
<Մոսկվայի տան> գլխավոր տնօրենը շեշտեց, որ կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում ռուսական մշակույթի ներկայացմանը և ռուսաց լեզվի իմացության խորացմանը, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը, որոնց իրականացմանն էլ ուղղված են իրենց կողմից նախաձեռնած ծրագրերը:

     Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռուսական կենտրոնի բացման հետ կապված հարցեր, ռուսաց լեզվով անվճար դասընթացների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև դիտարկվեց ռուսաց լեզվի դասագրքերի փոխանցումը մարզային այն դպրոցներին, որտեղ ռուսաց լեզվով դասընթացներ են անցկացվում: Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններ և նախագծեր:

     Երևանում <Մոսկվայի տուն>   կենտրոնի  գլխավոր  տնօրեն   Վահրամ Կարապետյանը ներկայացրեց ՀՀ մարզերում և մայրաքաղաքում իրենց գործունեությունը, կարևորեց և բարձր գնահատեց ՌԴ և ՀՀ մարզերի և քաղաքների միջև առկա համագործակցությունը և հույս հայտնեց, որ կողմերի հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր շունչ հաղորդել այդ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը։

    Հանդիպման ավարտին Վահրամ Կարապետյանը ներկայացրեց, որ իր և կենտրոնի ջանքերի շնորհիվ շուտով լույս կտեսնեն երկու կարևոր աշխատություններ: Առաջին աշխատությունը ներկայացնելու է Հայաստանի բովանդակ պատմությունը՝ սկսած հայ ժողովրդի սկզբնավորման ակունքներից մինչ նոր ժամանակներ, իսկ երկրորդ գիտական աշխատանքը վերաբերվում է Արմավիրի մարզում գտնվող Շուշանավանքին (VII դ.), ինչը հնարավորություն կտա սերունդներին փոխանցել վանքի՝ ժամանակի քառուղիներում  մոռացության մատնված պատմությունը:

    Հանդիպումից հետո այցելություն եղավ Վայքի հիմնական դպրոց, որտեղ Մոսկվայի տան աջակցությամբ ապրիլի 1-ից կմեկնարկի ռուսաց լեզվի դասավանդման երկամսյա երկրորդ դասընթացը: Հյուրերին դիմավորեցին ինչպես ծրագրի նոր մասնակիցները, այնպես էլ նախկին փուլի սաները, ովքեր իրենց պատրաստակամությունն էին հայտնել շարունակել դասընթացներին իրենց մասնակցությունը:

    Ներկաներին ողջունեցին Վայքի համայնքապետ Թարո Ավետյանը, Վահրամ Կարապետյանը և <Մոսկվայի տան> ռուսաց լեզվի դասընթացների համակարգող Նելլի Գեղամյանը: Վահրամ Կարապետյանը նշեց, որ այս պահին Հայաստանի 9 քաղաքներում կենտրոնի կողմից իրականացվում է 15 դասընթաց, և Վայքը առաջին քաղաքներից է, որտեղ մեկնարկում է դասընթացների երկրորդ փուլը: Նա ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ շուտով հնարավոր կլինի կենտրոն բացել նաև Եղեգնաձոր քաղաքում:

   Արարատ Գրիգորյանի խնդրանքով կազմակերպիչները հակիրճ ներկայացրին ծրագրի բովանդակությունը, որի գլխավոր առավելությունը կայանում է  աշակերտների միջև ռուսաց լեզվով շփման շեշտադրումը, ինչը և հիմք է հանդիսանում նրանց լեզվական հմտությունների զարգացման համար:

   Մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին՝ ընդգծելով համակարգող Նելլի Գեղամյանի անգնահատելի աշխատանքը, ում մշակած ծրագրով են դասավանդվում ՀՀ բոլոր մարզերում իրականացվող դասընթացներում ընդգրկված աշակերտները: Ի պատասխան՝ Նելլի Գեղամյանը խոստացավ երեխաների համար մշակել նոր ծրագիր, որը հնարավորություն կտա նրանց շարունակել կրթությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37