Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Արդշինբանկ> ՓԲԸ-ի <Եղեգնաձոր> մասնաճյուղի վերաբացում Վայոց ձորում
17.03.2021
Մարտի 17-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կայացավ <Արդշինբանկ> փակ բաժնետիրական ընկերության <Եղեգնաձոր> մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը, որին հրավիրված էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Բացման արարողությանը ներկա էին բանկի վարչության անդամներ՝ մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը, գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդականը, օգնականները, Եղեգնաձորի համայնքապետը, համայնքի բնակիչներ, հաճախորդներ և այլ հյուրեր:
Բանկի ներկայացուցիչները նշեցին, որ վերաբացումից հետո մասնաճյուղում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի ավելի հարմարավետ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող պայմաններում:
Մասնաճյուղում վերանորոգման աշխատանքներից բացի ներդրվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որն ուղղված է հաճախորդների սպասարկման գործընթացի բարելավմանը, և ապահովում է սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինումն ու արդիականացումը: Հաճախորդներին բարձր որակի ծառայություններ մատուցելու նպատակով սպասարկման գոտիներն առանձնացվել են ըստ ծառայության ոլորտների:
<Գնահատելի է, որ Վայոց ձորի մարզում նման տեխնիկական զինվածությամբ մասնճյուղ է վերաբացվել: Բանկային ծառայությունների որակյալ սպասարկման սկզբունքի համաձայն, մասնաճյուղի վերազինումը նոր շունչ կհաղորդի մեր մարզի տնտեսության զարգացմանը>,- իր խոսքում նշեց մարզպետ Արարատ Գրիգորյանը:
<Բանկային մասնագետների բնութագրական կարծիքներից պարզ դարձավ, որ վերաբացված մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է ընձեռել վարկային նոր պորտֆելների, նոր ծառայությունների բարձրորակ մատուցման համար: <Արդշինբանկի> Եղեգնաձորի մասնաճյուղը մատուցում է նույնանման ծառայություններ, որպիսիք մատուցվում են մայրաքաղաքային մասնաճյուղերում>,- իր խոսքն այսպես ամփոփեց մարզպետ Արարատ Գրիգորյանը: