Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զառիթափի դպրոցում բացվեց <Փառքի անկյուն>` նվիրված Արցախյան պատերազմում նահատակված զինվորների հիշատակին

15.03.2021

  Մարտի 12-ին Զառիթափի միջնակարգ դպրոցում բացվեց <Փառքի անկյուն>` նվիրված Արցախյան պատերազմում նահատակված զինվորների հիշատակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Զառիթափի համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, զոհվածների հարազատները և հյուրեր:
Զոհված հերոսների հիշատակին իրենց սրտի խոսքն ասացին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Զառիթափի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Գևորգյանը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոսքում նշեց,-
<Արցախյան երրորդ պատերազմում զոհված մեր հայրենակիցների սխրանքներն իրենց արժանի տեղն են գտել մեր ժողովրդի հերոսության վառ օրինակների կողքին: Անհրաժեշտ է խոնարհվել նրանց հիշատակի առջև և շարունակել ապրել: Մենք պարտավոր ենք ապրել նաև նրանց փոխարեն ու հանուն նրանց՝ շարունակելով նրանց հայրենանվեր գործը՝ հզորացնելով մեր հայրենիքը, որի հարատևության ու խաղաղ գոյի համար անմահացան մեր քաջորդիները>:
Անմահացած հայրենակիցների հիշատակին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների ուժերով, ովքեր երդվեցին արժանի լինել իրենց հերոս եղբայրներին, շարունակել նրանց կիսատ թողած գործերը, շենացնել հայրենի տներն ու օջախները՝ միշտ վառ պահելով նահատակված հայրենակիցների պայծառ հիշատակը :

Հավերժ հիշատակ ու խոնարհում մեր զոհված տղաներին:
Փառք ու պատիվ նրանց ծնած ու սնած ծնողներին:
Խաղաղություն Հայոց աշխարհին և բարի ծառայություն հայ զինվորին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42