Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է

12.03.2021

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը (բուք է), Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Շաքի-<Զանգեր> ավտոճանապարհը, Կոտայքի մարզի Հատիս-Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում <Ամբերդ> բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Կոտայքի մարզի Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին, Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

<Չայնիի ոլորաններ> կոչվող հատվածում, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն և Վեդի-Ուրցալանջ ավտոճանապարհներին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կոտայքի մարզի Հատիս-Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան-Շաքի-<Զանգեր> ավտոճանապարհին բուք է:

Սյունիքի և Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42