Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Վայոց ձորի թատերական ստուդիայի կողմից նկարահանված <Կալանքը> ֆիլմի առաջին ցուցադրությունը

10.03.2021

 Մարտի 9-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում կայացավ <Փոքրիկ քայլերի արվեստը> մարզային թատերական ստուդիայի սաների մասնակցությամբ նկարահանված <Կալանքը> ֆիլմի (սցենարի հեղինակ` Գուրգեն Խանջյան, ռեժիսոր՝ Հրաչյա Հովհաննիսյան, օպերատոր՝ Ռուբեն Գրիգորյան) առաջին ցուցադրությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարպետի խորհրդական Արմեն Դավթյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, <Նախաբեմ> կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ի գեղարվեստական խորհրդի անդամ, ռեժիսոր Աշոտ Հակոբյան, վարչության անդամ Աննա Ավոյանը և <Նռան հատիկ> հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի նախագահ Մարինե Ղազարյանը:
Ֆիլմը ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, որի երեք անդամներ՝ հայրը, մայրը և դուստրը, միմյանց համար ընկալվում են որպես անձի ազատությունների իրացման յուրահատուկ կալանք: Այն նպատակ է հետապնդում ներկայացնել, թե ընտանիքում տիրող անառողջ մթնոլորտը ինչպիսի անդառնալի հետևանք կարող է թողնել երեխայի առողջության, հոգեկան հանգստության և աշխարհահայացքի ձևավորման վրա:
Ինչպես նշում է ֆիլմի ռեժիսորը՝ այս թեմայի ընտրությունը մեծ կարևորություն ունի, քանի որ մեր երկրում ընտանիքը համարվում է կարևորագույն օղակ՝ փոքրիկ հայրենիք, որտեղից էլ սկիզբ է առնում մեր ապագայի՝ գալիք սերունդների ձևավորումն ու զարգացումը: Ֆիլմը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ միայն առողջ ընտանեկան միջավայրում երեխան հնարավորություն ունի ձևավորվել որպես կայացած անհատ և հայրենիքի ամուր հենասյուն:
Ֆիլմի դիտումից հետո կատարված աշխատանքը բարձր գնահատեցին և մասնակիցներին շնորհակալություն հայտնեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը:
Մարզպետարանի ներկայացուցիչ Արփիար Ղազարյանը պատրաստակամություն հայտնեց՝ ի դեմս ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, միշտ լինել թատերական ստուդիայի կողքին և օժանդակել նրա ղեկավարի նախաձեռնությունների իրականացմանը: Իսկ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը նոր բեմեր ու նորանոր ներայացումներ ու նկարահանումներ մաղթեց ստուդիային:
Ստուդիայի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը նշեց, որ ֆիլմի ստեղծման աշխատանքներին օժանդակել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և շնորհակալություն հայտնեց մարզպետին իրենց նախաձեռնությանն օժանդակելու համար: 

Նա շնորհակալություն հայտնեց նաև ստուդիայի մեծ բարեկամ ու հովանավոր  <Ատգեն Արմենյան> հիմնադրամին, ստուդիայի  ստեղծման օրվանից իրենց կողքին լինելու համար:
Երիտասարդ ռեժիսորը նշեց, որ երկրորդ պրոյեկտը(ֆիլմը) նվիրվելու է վայոցձորյան պատմամշակութային արժեքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42