Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով

08.03.2021

   Հարգարժա՛ն տիկնայք, սիրելի՛ մայրեր ու տատիկներ, քույրեր ու դուստրեր,
Սիրով և ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով։

   Մեր հանրությունը մշտապես հարգանքով է վերաբերել ընտանիքում հայ կնոջ կարևորագույն դերակատարությանը, որտեղ Ձեր սիրո, հոգատարության, ջերմության ու ներդրած ջանքերի շնորհիվ ներդաշնակ միջավայր է ստեղծվում ապրելու, արարելու, զարգանալու և արժանապատիվ գոյն ապահովելու համար: Որտեղ դաստիարակվում ու հասակ են առնում հայրենանվեր զավակներ, հասարակության արժանի անդամներ:

   Գնահատանքի է արժանի հասարակական և քաղաքական կյանքում Ձեր ակտիվ դերակատարությունը, քանզի Դուք լավագույնս եք դրսևորվում երկրի տնտեսության, գիտության, կրթության մշակույթի, սպորտի և կարևոր այլ ոլորտների զարգացման գործում :

   Խոնարհումով ուզում եմ խոսքս ուղղել Արցախյան երրորդ պատերազմում զոհված հայորդիների մայրերին, տիկնանց, դուստրերին ու քույրերին: Սիրելինե՛րս, Ձեզ մաղթում եմ ուժ ու դիմացկունություն, որպեսզի կարողանաք շարունակել Ձեր հերոսների կիսատ թողած գործերը՝ շենացնել նրանց օջախները, դաստիարակել ու մեծացնել նրանց զավակներին: Տա Աստված, որ այս ամենը Դուք իրականացնեք խաղաղ ու շեն հայրենիքում:

    Շնորհավորում եմ նաև հայոց բանակում ծառայություն իրականացնող բոլոր կանանց և օրիորդներին, մաղթելով բարի ծառայություն:

     Սիրելի՛ կանայք, մեր երկիրն ապրում է հետպատերազմյան ծանր օրեր, որտեղ հանդարտության ու հանդուրժողականության ապահովման գործում շատ կարևոր է Ձեր դերը և ներդրած ջանքերը, և հույս ունեմ, որ այս գործում նույնպես Դուք կունենաք արժանապատիվ ներդրում:

  Կրկին շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի առիթով: Դուք արժանի եք ամենայն հարգանքի ու սիրո, մեծարանքի ու խոնարհումի: Մաղթում եմ, որ երջանկությունն ու հաջողությունը մշտապես ուղեկից լինեն Ձեզ և Ձեր կյանքն անցնի ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, գործընկերների ջերմ ու հոգատար վերաբերմունքի ներքո: Ձեզ՝ անսպառ սեր, անմար ժպիտ, չխամրող հմայք և հարատև երջանկություն:
 

Սիրով ու հարգանքով ՝ 
ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Արարատ Գրիգորյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26