Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում

20.02.2021

  Փետրվարի 19-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և օգնականները:

  Խորհրդակցության ընթացքում ուսումնասիրվել են աշխատանքային օրակարգի մի շարք հարցեր, համայնքային նշանակության կարևոր խնդիրներ և համագործակցության ընդլայնման հեռանկարներ: Հանգամանալից քննարկում է ծավալվել մարզպետի կողմից ստորաբաժանումների առջև դրված խնդիրների լուծմանն ուղղված քայլերի և այդ համատեքստում ստորաբաժանումների աշխատակիցների և ղեկավարների գործունեության շուրջ։

  Խորհրդակցության սկզբում մասնակիցները անդրադարձել են մարզպետարանի ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքներին: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարողը տեղեկություն տրամադրեց Շատինում և Եղեգնաձորում ջրամատակարարման աշխատանքների վերականգման վերաբերյալ: Մարզպետը հանձնարարեց քայլեր ձեռնարկել ջրամատակարարման բնականոն ընթացքը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ:

  Նախկին խորհրդակցության ժամանակ Արարատ Գրիգորյանի կողմից տրված հանձնարարության համաձայն գույքագրվել և ներկայացվել է Մ-2 մայրուղու՝ մարզի տարածքով անցնող ճանապարհահատվածի եզրերին կառուցված ինքնակամ շինությունների ցանկը: Մարզպետարանը կշարունակի իր աշխատանքը մարզի ամբողջ տարածքում ապօրինի շինությունները հայտնաբերելու և դրանց նկատմամբ հստակ գործողություններ մշակելու և իրագործելու ուղղությամբ:

  Մարզպետը հանձնարարեց այցելել Արինի դպրոց` գրանցված երկրաշարժից հետո կրած վնասները և շենքի սեյսմիկ վիճակը գնահատելու համար։ Հանձնարարական տրվեց նաև գրություն ուղարկել մարզի բոլոր դպրոցներ՝ երկրաշարժից հետո կրած վնասների և առաջացած խնդիրների մասին տեղեկություն ստանալու նպատակով։

  Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը իր զեկույցում նշեց, որ մարզում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառման գործընթացը և բոլոր համայնքներում մեկնարկել է գյուղատնտեսական կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով նախատեսված պատվաստման աշխատանքները:
Նա հավելեց, որ «Ռոսգոսստրախ» և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ այց է կատարվել Արենի համայնք, ինչպես նաև Գնդեվազ և Ջերմուկ, ցրտահարության հետևանքով տուժած տնտեսությունները հաշվառելու նպատակով։
Զեկուցվեց նաև, որ Շատին բնակավայրում կառուցվող սպանդանոցի վերաբերյալ կառավարության կողմից ստացվել է դրական եզրակացություն։

  Մարզպետի կողմից հանձնարարական տրվեց վարչության պետին գինեգործության ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ քննարկել խաղողի մթերման հետ կապված հետագա գործողությունները։

  Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը նշեց, որ
ևս 4 զոհված զինծառայողների գործեր ներկայացվել են ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն: Ընդհանուր առմամբ, Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների վերաբերյալ ՀՀ ՊՆ է ներկայացվել 89 անձի տվյալներ, որոնցից 43-ին տրվել է դրական եզրակացություն, ևս 11-ն ընթացքի մեջ են: Կամուրջ ծրագրով 17 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է 300 000 դրամ փոխհատուցում:
Մարզպետը հանձնարարեց հետամուտ լինել փոխհատուցվող գումարների վճարման գործընթացի իրականացմանը, և անհրաժեշտության դեպքում ընտանիքներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն և հոգեբանական աջակցություն:

  ԿԳՄՍ վարչության պետը տեղեկություններ ներկայացրեց մարզային օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ և ներկայացրեց դպրոցների տնօրենների մրցույթի ժամանակացույցը:
Մարզպետի հանձնարարականով պայմանավորվածություն ձեռք բերվեց ամենօրյա սկզբունքով այցելություններ կազմակերպել մարզային դպրոցներ, որոնք ուղեկցվելու են դպրոցների աշխատակազմի և աշակերտների հետ անհատական զրույցներով՝ այնտեղ առկա խնդիրներին հանգամանալի կերպով ծանոթանալու համար:

  Զեկույցներով հանդես եկան նաև մարզպետարանի քարտուղարության պետը, մարզպետի տեղակալը, և մարզպետարանի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

  Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը կրկին աշխատակիցների ուշադրությունը հրավիրեց կատարված աշխատանքների որակի հսկողության կարևորության վրա և, ամփոփելով աշխատանքները, խորհրդակցության մասնակիցներին համապատասխան հանձնարարականներ տվեց իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34