Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը <Արփա> բնապահպանական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

18.02.2021

 Ս/թ փետրվարի 17-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, <Արփա> բնապահպանական հիմնադրամի այցելուների կենտրոնում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը հանդիպեցին <Արփա> բնապահպանական հիմնադրամի խորհրդի նախագահ Արսեն Մաթևոսյանի, հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանի և փոխտնօրեն Արթուր Լևոնյանի հետ:


 Հանդիպման ընթացքում ներկայացվեց հիմնադրամի գործունեությունը և տեղեկատվություն տրամադրվեց համայնքների զարգացման ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ:
Քննարկվեց 2021թ. արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման պլանը, որտեղ արոտների արդյունավետ և նպատակային օգտագործման համար կերային կուլտուրաների մշակության մեջ հարկավոր է ներդնել նոր ծրագրեր:   Անդրադարձ է կատարվել վայրի կենդանիների (գորշ արջ) և մարդու միջև միջտեսակային գոյության պայքարի խնդիրների լուծմանը, մարզում բնության պահպանության մեխանիզմների բարելավմանը, էկոհամակարգի հավասարակշռությանը, կաթնասունների կազմին և թվաքանակին (մուֆլոն, բեզոարյան այծ, ընձառյուծ), ինչպես նաև համայնքների զարգացման տեսլականին:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը պատրաստվում է իր գործունեությունը ծավալել նաև Եղեգիս և Գլաձոր համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26