Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ <Քաղաքացիական պաշտպանություն և զորահավաքային նախապատրաստություն> խորագրով դասընթաց

18.02.2021

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության դասընթաց, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Արայիկ Մուրադյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետի օգնական Արմինե Ասատրյանը և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Զորահավաքային նախապատրաստության դասընթացը վարում էր մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, իսկ քաղաքացիական պաշտպանության դասընթացը՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը:

 Դասընթացի նպատակն էր բարձրացնել ռազմական գործողությունների իրականացման կամ դրանց հետևանքով առաջացած վտանգների դեպքում համարժեք և հմտորեն գործելու պատրաստվածության մակարդակը:

 Ներկայացվող թեմաների շուրջ ծավալվեց հանգամանալից քննարկում՝ մարզպետ Արարատ Գրիգորյանի և մարզպետի տեղակալ Արայիկ Մուրադյանի մասնակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34