Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը տեղեկացնում է
17.02.2021
Երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը:
Իր այցի ընթացքում նախարար Մորթընը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ պաշտոնապես կբացի Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ ի նշան Միացյալ Թագավորության և Հայաստանի ժողովուրդների միջև ամրապնդվող կապերի։
Նախարարը նաև կողջունի Միացյալ Թագավորության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև նոր համագործակցությունը, որի միջոցով խթանվում է Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) և հակամարտության հետևանքով տուժած խոցելի համայնքների տնտեսական և սոցիալական կայունությունը։ Միացյալ Թագավորությունն ակնկալում է, որ այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի ուղիներ գտնել այդ համայնքներում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար:
Աղբյուրը՝ Երևանում բրիտանական դեսպանատան ֆեյսբուքյան էջ