Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է <Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում> ծրագիրը
16.02.2021
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող <Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման> ծրագրի շրջանակներում մեկնարկել է <Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում> ծրագիրը, որը նախատեսում է գինու զբոսաշրջության հաբի զարգացում։
Հայեցակարգի մշակման նպատակով ընտրվել է ARS Progetti միջազգային իտալական ընկերությունը, որը տեղական գործընկեր՝ <ԱՐՓԱ> բնապահպանական հիմնադրամի հետ համատեղ կազմելու է Արենի և 8 հարակից գյուղերի մեկ ընդհանրական գլխավոր հատակագիծը՝ միտված զբոսաշրջային ռեսուրսների զարգացմանը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հունիս ամսին։
Թիրախային բնակավայրերում հայեցակարգի մշակման շուրջ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Վայոց ձորի մարզպետարանի և Արենիի համայնքապետարանի և համայնքի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։