Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը հայտարարում է դրամաշնորհային ծրագիր՝ ուղղված Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և 2030 օրակարգի աջակցմանը

15.02.2021

  ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը տեղեկացնում է, որ Չեխիայի արտաքին գործերի նախարարության բազմակողմ տնտեսական կապերի վարչության (OMEV) աջակցությամբ, ընդունվում են դրամաշնորհային նախագծերի առաջարկներ(ծրագրեր), որոնք ուղղված կլինեն Հայաստանում Կայուն զարգացման նպատակների խթանմանը և իրականացմանը: Առաջնահերթությունը կտրվի այն նախագծերին, որոնք ուղղված կլինեն երկրում ԿԶՆ 16-ի (խաղաղություն, արդարություն և ուժեղ ինստիտուտներ) աջակցմանը:
Ծրագրերի ներկայացման պայմանները՝ հայտատուն պետք է լինի Հայաստանում գրանցված իրավաբանական անձ, որի հիմնական գործունեությունը շահույթ չի հետապնդում.
Մասնակցության իրավունք ունեն ոչ պետական և ոչ քաղաքական կազմակերպությունները (բաձրագույն ուսումնական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ և այլն):
Լիովին տեղյակ լինելով COVID-19-ի հետևանքով ստեղծված ներկա իրավիճակին, որը թույլ չի տալիս իրականացնել մի շարք գործողություններ մասնակիցների ֆիզիկական ներկայությամբ, առաջարկվող ծրագրերը կարող են ներկայացվել առցանց:
Յուրաքանչյուր իրավաբանական անձ կարող է ներկայացնել միայն մեկ առաջարկ-ծրագիր:
Դիմելու վերջնաժամկետն է՝ 2021 թվականի մարտի 4-ը:
https://www.mzv.cz/yerevan/en/news/the_embassy_of_the_czech_republic_1.html

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37